Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողային կամ այլ պահանջատիրական խնդիրներ առաջ բերելը կարող է խոչընդոտել ցեղասպանության ճանաչմանը»

Ապրիլ 24,2015 21:50

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնացին կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ:

Պարոն Քոքոբելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհի արձագանքը հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում սկիզբ դրեց անշրջելի գործընթացի. «Թուրքիան ինքնամեկուսացման է գնում՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին դեմ գնալով: Եթե որոշ պետություններ, այդ թվում՝ Ամերիկան, իրենց հարաբերություններից ելնելով, մինչեւ այս պահը ցեղասպանությունը պետական մակարդակով չեն ընդունել, ապա դա չի նշանակում, որ այդ գործընթացն իր հստակ առաջընթացը չունի: Վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո, Թուրքիան ստիպված կլինի առերեսվել պատմության իր ամոթալի էջի հետ»:

Ըստ նրա, Թուրքիան չի ընդունում հայոց ցեղասպանությունը երկու պատճառով. «Առաջինը՝  հոգեբանական մոտեցումն է, մյուսը՝ մտավախությունը, թե ինչ իրավական հետեւանքներ կառաջանան ճանաչումից հետո»:

Խաչատուր Քոքոբելյանը ճիշտ չի համարում տարածքային պահանջատիրության հարց բարձրացնելը, նրա կարծիքով պետք է սահմանափակվել ցեղասպանության ճանաչման պահանջով. «Զուտ հողային պահանջատիրության խնդիրն այսօր շոշափել  արդյունավետ չեմ համարում: Մենք առայժմ խոսում ենք ցեղասպանության փաստի իրավական առումով ընդունման խնդրի մասին, որն ուղղակի քաղաքակիրթ աշխարհի պարտքն է: Հողային կամ այլ պահանջատիրական խնդիրներ առաջ բերելը  կարող է խոչընդոտել այս փուլում ցեղասպանության բուն փաստի ճանաչման խնդրին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930