Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Ցեղասպանությունը հիշատակ է: Պետք է ապրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծել»

Ապրիլ 24,2015 21:20

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն այսօր Ծիծեռնակաբերդում Aravot.am-ի հարցին, թե մեր խորհրդարանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արագացնելու հարցում ի՞նչ անելիքներ ունի, ներկայացրեց իր անձնական տեսակետը:

«Հայաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման արագացման խնդիր դրված չէ: Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման արագացման խնդիրը այլ համակարգերի հարթությունում է: Հայաստանի հանրապետության քաղաքականությունն այս ուղղությամբ բավարար է եւ այս բաղադրիչը մաքսիմումի վրա է: Սա իմ կարծիքն է: Մենք մեր աշխատանքները այլ հարցերում պետք է ակտիվացնենք: Երկրի, հասարակության արդյունավետությունը բարձրացնելու խնդրին ուղղությամբ պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք: Ցեղասպանությունը հիշատակ է: Պետք է ապրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Սա է իմ կարծիքը», – ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930