Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եղբայր. «Ժիրայրի տեսակն իմանալով՝ նրա հոգին երբեք չեն կարող կոտրել»

Ապրիլ 24,2015 20:47

«Մեր հավատը և վճռականությունը, որ հաջողելու ենք, ոչ մի կերպ չի կոտրվի: Դա ընդամենը Ֆիզիկական մեկուսացում է, կարող է իրենց թվալ, թե իրենց նպատակին հասել են, բայց դա ժամանակավոր է, քանի որ մեր պայքարը շարունակվելու և հաջողության է հասնելու»,-Aravot.am-ի հարցին՝ կարելի՞ է ասել, որ իշխանություններն իրենց նպատակին հասան՝ մեկուսացնելով Ժիրայր Սեֆիլյանին և Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամներին, այսպես պատասխանեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը:

Himnadir 2

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «100-ամյակն՝ առանց ռեժիմի» շարժումը Էրեբունի թանգարանի հարակից տարածքում անցկացնում է հանրահավաք: Իսկ վաղվանից մեկնարկելու են նստացույցները:

Մեզ հետ զրույցում Ալեք Ենիգոմշյանը վստահեցրեց, որ ռեժիմի հեռացման գործընթացն ընթացքի մեջ է, հետևաբար հանրահավաքում հնչելու են ռեժիմի հեռացման կոչեր»:  Նա վստահեցրեց, որ հանրահավաքը խաղաղ բնույթի է:

Himnadir

Մեզ հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի եղբայր, «Հայկական վերածնունդ» երկամյա շարժման անդամ Թորոս Սեֆիլյանը ևս վստահեցրեց, թե հանրահավաքը խաղաղ է լինելու ու նշեց. «Այդպես վստահեցնում էր Ժիրայր Սեֆիլյանը, որին չհավատացին և կալանավորեցին: Նա քաղբանտարկյալ է: Այսօր մեր կենտրոնում է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ոչ այնքան մեր առաջիկա անելիքները: Սա շատ ավելի լռության պահ է, բայց լրիվ լռելն էլ ճիշտ չէ»:

Հարցին՝ հույս կա՞ որ քաղբանտարկյալները ապրիլի 24-ից հետո ազատ արձակվեն, քանի որ նպատակը նրանց մեկուսացնելն էր, պարոն Սեֆիլյանը պատասխանեց, թե նման հույսեր ունի: Դիտարկմանը՝ մեկուսացնելու հարցում փաստորեն ՀՀ իշխանությունները հաջողեցի՞ն, Թորոս Սեֆիլյանն արձագանքեց. «Ֆիզիկապես հաջողեցին, բայց Ժիրայրի տեսակն իմանալով՝ իրենք երբեք չեն կարող նրա հոգին կոտրել: Ամեն ինչ ֆիզիկականով հնարավոր է, նույնիսկ մարդ մարդու այսօր հանգիստ կարող է վերացնել, բայց յուրաքանչյուրն ինքը պիտի մտածի, թե ինչ անուն է թողնելու պատմության մեջ և ինչպես է ներկայանալու գալիք սերնդի առաջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930