Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Վարդանյան. «ԱՄՆ բոլոր նախագահներն էլ ընտրվելուց հետո Հայոց ցեղասպանությունն ընդունելու խոստումը չեն կատարել» (տեսանյութ)

Ապրիլ 24,2015 20:39

«Նախ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հանրապետության  նախագահին եւ կառավարությանը, որ շատ լավ կազմակերպել են 100-ամյակի տարելիցի միջոցառումները: Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մենք պայմանավորվածություն ունենք, ինչպես բոլոր տարիներին, այս տարի նույնպես կուսակցության անդամներով  մեր հարգանքի տուրքը մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին»,- Ծիծեռնակաբերդում Aravot.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Բարաք Օբամայի ելույթը, որում ԱՄՆ նախագահն իր պաշտոնական ուղերձում այս անգամ էլ չարտասանեց «Գենոցիդ» միջազգայնորեն ընդունված եզրույթը՝ փաստացիորեն մեկ անգամ եւս խաբելով իր ընտրողներին, նախագահական ընտրարշավում տված խոստումը դրժելով, Վարդան Վարդանյանը պատասխանեց. «Ոչ միայն Բարաք Օբաման: Որքան հիշում եմ, ԱՄՆ բոլոր նախագահներն էլ նախընտրական արշավի ժամանակ խոստանում են, որ Հայոց ցեղասպանությունը կճանաչեն: Բայց ընտրվելուց հետո խոստումը չեն կատարում: Սակայն, եթե չեմ սխալվում, ԱՄՆ 50 նահանգներից 43-ը Հայոց ցեղասպանությունը ընդունել է: Կարծում եմ, դա ժամանակի խնդիր է եւ մնացած յոթն էլ կընդունի: Դա հուզում է ոչ միայն հայերիս: Դա ամբողջ քաղաքակիրթ աշխարհին հուզող խնդիր է՝ եւ հիշելը, եւ ճանաչելը, առավել եւս՝ հետագայում այսպիսի արհավիրքներ չկրկնելը: ԱՄՆ-ը մի օր Հայոց ցեղասպանությունը կճանաչի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930