Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ Նավասարդ Կճոյանն էր ոտքով ճամփա ընկել. (Տեսանյութ)

Ապրիլ 24,2015 20:31

Այսօր Ցեղասպանության զոհերի հուշահամալիր հասնելու համար սովորական քաղաքացիները ստիպված էին մի քանի կիլոմետր ոտքով քայլել, որովհետեւ հուշահամալիր տանող երկու ճանապարհները փակ էին ավտոմեքենաների համար: Մինչեւ հուշահամալիր կարող էին բարձրանալ արտոնյալ ավտոմեքենաները, որոնք ունեին ասենք` դիվանագիտական պետհամարանիշ կամ սպասարկում էին բարձրաստիճան պաշտոնյաների:

Երեւանի կոնյակի գործարանի մոտից ոստիկաններն արգելում էին ավտոմեքենաների անցուդարձը եւ ժամը 14-ից հետո թույլատրվեց միայն տարբեր երթուղիների ավտոբուսների բարձրանալ մինչեւ «Հրազդան» տոնավաճառ, որտեղից այդ ավտոբուսները պետք է հուշահամալիրից իջած քաղաքացիներին տեղափոխեին: Ոստիկանների հետ այդ աշխատանքները համակարգում էր Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Անգամ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանն էր Ծիծեռնակաբերդից ոտքով ճամփա ընկել դեպի  առաջնորդարան:

Մանրամասները` տեսանյութում 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930