«100 ամյակն առանց ռեժիմի» շարժման («Հիմնադիր խորհրդարան»)անդամներն այսօր գիշեր նստացույց չեն անի, թեեւ նախապես հայտարարվել էր, որ Երեւանի Էրեբունի թանգարանի մատույցներում անցկացվող հանրահավաքին հետեւելու է եռօրյա նստացույց: Ըստ շարժման ներկայացուցիչների, պատճառը եղանակային վատ պայմաններն են եւ հավաքվածների սակավությունը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամները բոլոր հավաքվածներին կոչ արեցին վաղը` ապրիլի 25-ին երեկոյան` ժամը 18:00 լինել Էրեբունի թանգարանի մատույցներում: Իսկ բոլոր նրանք ովքեր այսօր տրամադրված-պատրաստված էին նստացույցի, պետք է չվհատվեն, վաղը նորից գան իրենց հետ մեկ-երկու հոգի բերելով: Այսքանով հանրահավաքն ավարտվեց:
Մանրամասները` քիչ ուշ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ