Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Հայ ազգային կոնգրեսը՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Մինչ Ծիծեռնակաբերդ հասնելը անցորդներից մեկը մոտեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ոգեւորված ողջությունը հարցրեց. «Լա՞վ եք, պարոն Տեր-Պետրոսյան ջան»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Անպայմա՛ն»:
Ծիծեռնակաբերդի բարձունքի ողջ ճանապարհին առաջին նախագահը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ քննարկում էր միջազգային թեմաներ, խոսում ԵԽԽՎ-ի մասին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել էր իր փոքր թոռնուհու հետ եւ քայլում էր՝ նրա թեւը մտած: Նա ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեց զոհերի հիշատակին:
Կարդացեք նաև
Aravot.am-ը առաջին նախագահին հարցրեց՝ Ձեզ հազարից մեկ ենք տեսնում, չե՞ք պատասխանի մի քանի հարցի: Նրա փոխարեն պատասխանեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ կատակելով. «Հազարից մեկ տեսել ես, ուզում ես հա՞րց տաս»: Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխով արեց եւ ասաց, որ չի պատասխանի: Ծիծեռնակաբերդից հեռանալով՝ ՀԱԿ անդամները միասին գնացին Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ինչու նախկին Նախագահները չէին մասնակցում պաշտոնական մասին?? Չէին հրավիրել, թե իրենք էին հրաժարվել?