Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ի թիվս այլ սփյուռքահայերի Հայաստան է ժամանել նաեւ ամերիկահայ բժիշկ, բարերար Հովհաննես Օյունջյանը, որը Գյումրիում իր միջոցներով արվեստի դպրոց, վարժարան է կառուցել:
Հայազգի բժիշկը, որի նախնիները նույնպես զոհ են գնացել 1915 թվականի ջարդերի ժամանակ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր նրա համար «շատ նշանավոր եւ արժեքավոր օր է»:
Հայազգի բարերարը համայն հայությանը մաղթեց համբերություն, իսկ երիտասարդներին կոչ արեց լինել աշխատասեր եւ զարգանալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ