Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էրեբունի թանգարանի հարակից տարածքում մեկնարկել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքը: Մասնակիցները քիչ առաջ 19:15-ին մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Հայկ Փայտյանը հայտարարեց. «Թող մարդկանց չթվա, թե մեր տներում սոդա, յոդ, գրտնակներ փնտրելով՝ կարող են ապացուցել, որ մենք դիմելու ենք զանգվածային անկարգությունների: Մենք այսօր այստեղ ենք հարգելու անմեղ նահատակների հիշատակը»:
Կարդացեք նաև
Նշենք, որ թանգարանի հարակից տարածքում հանրահավաքն անցնում է անձրևի տակ,«Ազատություն՝ քաղբանտարկյալներին», «Ազատություն», «Մենք ենք տերը մեր երկրի» կոչերով: Թանգարանի հարակից տարածքում բացի համազգեստով ոստիկաններից՝ շրջում են նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ