Տասը օր առաջ Արցախի Մարտակերտից 10-15 երիտասարդ ոտքով ճանապարհ են ընկել դեպի Երեւան`Ապրիլի 24-ի միջոցառմանը մասնակցելու համար: Այսօր նրանք Ցեղասպանության հուշահամալիրում Aravot.am-ին պատմեցին, որ դուրս են եկել Չափար գյուղից հասել Ստեփանակերտ, ապա Լաչին, Գորիս, որտեղից էլ գնացել են Էջմիածին` մասնակցել սրբադասության արարողությանը հետո` եկել Երեւան:
Մեր հարցին, թե երիտասարդ սերունդ եք, կցանկանա՞ք, որ հայ-թուրքական սահմանը բացվի, հարեւանների հետ ապրեք խաղաղ եւ առանց թշնամանքի, մեր արցախցի մեր զրուցակիցը, որը նաեւ զինվորական է, ասաց. «Չէ չեմ ուզի, որովհետեւ այդ նույն թուրքերը մեզ հետ բարեկամություն անելով, մեր թիկունքից խոցեցին: Ես չեմ հավատում, որ մենք կարողանանք բարեկամություն անենք, ես չեմ հավատում, որ նրանք ունեն այն բարեկամական արյունը, որ կարողանան շարունակեն մեզ հետ»:
Մանարամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ