Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը եւ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Մենք` աշխարհասփյուռ հայերս, շարունակելու ենք պահանջատեր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման համար՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, այդ թվում՝ ռինգը: Խոնարհվում եմ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջեւ»,- նշել է Արթուր Աբրահամը: