Հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, որը Ցեղասպանության հուշահամալիրում այլ դուդուկահարների հետ նվագում էր, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե այսօր ի տարբերություն շատ մտավորականների, որոնք պասիվ են այդ հարցում, Ջիվան Գասպարյանը իր արվեստի միջոցով է մեր երկրին ու նրա պատմությանը ճանաչում բերում, մեծանուն վարպետն ասաց.
«Ես իմ գործիքով արդեն 70 տարի եմ պայքարում, ես իմ գործիքով մարդկանց սրտերը մաքրում եմ, հասկանում են ինչ է հայը, հասկանում են ինչ կնշանակի հայ դուդուկը, հայ երգը: Դրա համար ինձ միշտ ասում են, ձեր երաժշտության մեջ թախիծ կա, այո կա, որովհետեւ մեզ միշտ ճնշել են»:
Մեր այն հարցին, թե 100 տարի անց հայ ժողովուրդն ինչպե՞ս պետք է շարունակի իր պայքարը, Ջիվան Գասպարյանն ասաց` ինչպես որ արել ենք մինչեւ հիմի, այնպես էլ պիտի շարունակենք անել:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ