Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը այսօր ուղերձով է հանդես եկել «հայերի պատմական ողբերգության» 100-րդ տարելիցի հիշատակման կապակցությամբ: Ուղերձում, որը հրապարակված է ռումինական պետության ղեկավարի պաշտոնական կայքում, Յոհաննիսը, մասնավորապես, գրել է, որ մեկ դար առաջ հայ ժողովրդի վերապրած ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար:
«1915 թվականի ողբերգական իրադարձություններից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքն
եմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդ սարսափելի ոճրիժամանակ, որը ստվերում է մարդկությունը և որը մեզ այսօր պարտադրում է ճանաչում և հաշտեցում», – ասված է հաղորդագրությունում: