Լրահոս
Օրվա լրահոսը

DEMYC-ն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող «խիստ» բանաձև

Ապրիլ 24,2015 17:59

Քիչ առաջ «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը (DEMYC) Հայաստանում ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 16 երկրից ժամանած 50 երիտասարդներ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով գտնվում են Հայաստանում: Նրանք Հայոց մեծ եղեռը դատապարտող պաստառներով երթով շարժվեցին դեպի Կոմիտասի արձան, որտեղ իրենց մայրենի լեզուներով բարձրաձայնեցին 100-րդ տարելիցի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում։

Այնուհետև երիտասարդները հանդիպում ունեցան իր բնութագրմամբ «ավելի երիտասարդ» տարիքում DEMYC-ի հետ համագործակցություն ծավալած ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Նա նկատեց. «DEMYC-ը եվրոպական կարևոր կառույցներից է այն առումով, որ այս երիտասարդները վաղը իրենց երկրների քաղաքական էլիտան կարող են դառնալ և եթե այս տարիքից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ նման վերաբերմունք և իրազեկվածության բարձր մակարդակ ու քաղաքացիական կեցվածք ունեն, ապա ակնհայտ է, որ վաղը, երբ դառնան որոշում կայացնողներ իրենց երկրներում, ՀՀ բարեկամների թիվը պիտի ավելանա: Այն, ինչ կատարվեց Ծիծեռնակաբերդում հինգ նախագահների մասնակցությամբ, աննախադեպ էր իր երևույթով և բովանդակությամբ: Եվ ուրախալին այն է, որ նոր սերունդ է գալիս, որոնք ունեն կեցվածք ու արժեհամակարգին հավատարիմ մնալու խնդիր»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, դառնալով բանաձևին, ասաց. «Բանաձևը հստակ ու խիստ շեշտադրումներ ունի, այնպիսի տպավորություն է, որ բանաձևը մենք ենք գրել»:

Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ընթացքում DEMYC-ի անդամները բարձրացրին նաև այն հարցը, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում, միևնույն ժամանակ ՀՀ ռազմավարական գործընկերն է, ուստի ի՞նչ պետք է անի ԵՄ-ն, որպեսզի «գնի» ՀՀ վստահությունը, Արմեն Աշոտյանը արձագանքեց. «Հայերը եվրոպացի են իրենց բնույթով, արժեհամակարգով: Սակայն Հայաստանի ընտրության հարց դնելը սխալ է: Մենք չենք ուզում պայքարել այլոց հետաքրքրությունների համար, մենք չենք ուզում դառնալ գործիք աշխարհաքաղաքական հարաբերություններում, մենք բոլոր միջազգային խաղացողների հետ ազնիվ խաղ ենք խաղում: Ինչ կարող է անել ԵՄ-ն՝ ընդունել բանաձևեր, հայտարարություններ, սակայն դրանք չեն կարող ՀՀ-ի համար դառնալ անվտանգության երաշխիքներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930