Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն տարի ապրիլի 24-ին իր Գասպար պապի եւ Սիրուն տատի հետ է առերեսվում (Տեսանյութ)

Ապրիլ 24,2015 17:53

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին չեն գոհացնում այն աշխատանքները, որոնք մեր երկրի իշխանությունները կատարել եւ կատարում են 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը աշխարհում ներկայացնելու եւ ճանաչելու համար: «Ժառանգության» առաջնորդն այսօր այսպիսի կարծիք հայտնեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ժամանակ:

«100 տարվա տառապանքի, հայրենազրկման, 50 տարվա պայքարի արդյունքում, այսօր որոշ միջազգային տեղաշարժ` մեկն իր շահից ելնելով, մյուսը` համամարդկային ներուժով կա:

Մենք պետք է ունենանք իրավական ժողովրդավարական, ամուր պետություն, որը հիմա չունենք: Մենք պետք է ունենանք արեւմտահայոց ժառանգորդների կազմակերպած արշավներ եւ աշխատանքներ տանենք, որ կարողանանք մեր հայրենիքը վերականգնել: Բազմիցս ասվել է, որ այն ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ սոսկ ցեղասպանություն չէ, այլ` հայրենասպանություն, դա հայրենիքի մի ողջ քաղաքակրթության, մշակույթի ոչնչացում էր»

Հարցին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի էլ խուսափեց «ցեղասպանություն» բառից, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքն ամեն տարի այս օրը հիշում է իր պապիկներին, տատիկներին` փորձում նրանց հետ առերեսվել, խոսել, թե իր կյանքի ընթացքում ինչ է արել, որ «կորուսյալ հայրենիքը» հետ բերի:

«Հաստատ, Բարաք Օբաման կամ որեւիցե այլ ղեկավար մեր հայրենիքը հետ չի բերելու: Ցեղասպանության եզրույթի օգտագործումը Օբամայի կողմից, ոչ թե լավություն է հայ ժողովրդին, այլ ամերիկյան պատմության ինտեգրալության մասին ապացույց կլիներ, որ հենց ամերիկացիներն են իրենց դեսպաններով, հյուպատոսներով, միսիոներներով 100 հազարավոր փաստաթղթերով, որոնք ապացուցեցին, հաստատեցին, որ տեղի է ունենում աննախադեպ ոճրագործություն: Եվ դրա համար, Օբաման կամ որեւէ այլ երկրի ղեկավար չի ուզում իր սեփական պատմությունը հարգել սեփական պատմագրության ինտեգրալությունը պաշտպանել` դա իրենց խնդիրն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930