Հայազգի Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես այժմ հպարտ եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշարձաններ ու մարդկանց, որոնք ողջ են մնացել եւ ես հպարտ եմ, որ հայերը այդքան ուժեղ են:
Ես տխուր եմ, որ 100 տարի անց էլ ոչ բոլորն են ճանաչել, որ 1.5 միլիոն մարդ է սպանվել: Բայց հպարտ եմ այն փաստի համար, որ տեսնում եմ փոփոխություն եւ շատ ուրախ եմ, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մենք չենք հանձնվի, բոլորը շուտով կճանաչեն ցեղասպանությունը»,- գրել է հեռուստաաստղը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ