Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռազմիկ Մարկոսյան.«Ես ակամա տեսնում եմ իմ ապրիլի 24-ները»

Ապրիլ 24,2015 17:25

Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը Aravot.am-ին ասաց. «Մեր՝ հայերիս ազգային-քաղաքական շահերը չէին համընկնում քաղաքական այն տերության շահերի հետ, որի կազմում էինք հայտնվել»

Զրուցակիցս ասաց, թե Ազգային Միացյալ Կուսակցությունն իր անդամների համահավաք կամքով ու համաձայնությամբ, հիմնադրվել է խորհրդանշական ապրիլի 24-ին. «Մեր քաղաքական պայքարի հիմքում հայ ժողովրդի դատն էր, ցեղասպանության հետևանքների վերացումը: Որպես մեր ազգային պահանջատիրությանն ու օրինական իրավունքների ձեռքբերմանը հասնելու միակ ճանապարհ՝ մենք տեսնում էինք ազգային ինքնորոշումը, պետական անկախությունը: Մեր՝ հայերիս ազգային-քաղաքական շահերը չէին համընկնում քաղաքական այն տերության շահերի հետ, որի կազմում էինք հայտնվել: Թող որ մեր՝ տակավին երիտասարդ անկախականներիս երազած ու պատկերացրած անկախ Հայաստանը այսօրվա աշխարհաքաղաքական տագնապեցնող համանվագի մեջ միամիտ թվա, բայց այնուամենայնիվ մենք այսօր ունենք որոշակի հնարավորություններ: Դրանք, փառք Աստծո, աստիճանաբար սովորական են դառնում մեզ համար, և միայն այդ դեպքում է հնարավոր առաջ գնալ»:

Ռ.Մարկոսյանը նշում է , թե ինչպես իր քաղաքական հայացքներիս համար ազատությունից զրկված տարիներին տեսել է, թե ինչպես են իր ճակատագրին արժանացած խորհրդային տարբեր հանրապետությունների ներկայացուցիչներ ինձ հետ միասին տուրք մատուցել, աղոթել, հացադուլ կազմակերպել ապրիլի 24-ին՝ ի սատարում իրեն և ի խոնարհում կորուսյալ հայրենակիցների հիշատակի:

«Ես այդ ամենը տեսել եմ: Բայց չէ՞ որ քաղաքական ճամբարն ու աքսորավայրը ինչ-որ իմաստով ռեժիմից դուրս գոտիներ էին: Այսօր, երբ քայլ առ քայլ աշխարհը մոտենում է մեր դատի ճանաչմանը, ես ակամա հիշում եմ իմ ապրիլի 24-ները՝ իմ կաթոլիկ, թե ուղղափառ, ուկրաինացի, ռուս, հրեա, լիտվացի ընկերների հետ»,-ասաց նա:

Զրուցակիցս անդրադարձավ Հայաստանի այսօրվա խնդիրներից ամենացավալիին ՝ արտագաղթին: «Սոցիալակա՞ն են հայրենալքության պատճառները, բարոյակա՞ն, թե քաղաքական, դրա հետևանքները նախ և առաջ քաղաքական են: Հայերը, ի տարբերություն շատ ժողովուրդների, գենետիկորեն կրում են սեփական հայրենիքում վերահաս վտանգի վախը, ու այդ է պատճառը, որ իր տունն ու երկիրը սիրող, իր բնույթով նստակյաց, ստեղծարար մեր ժողովուրդը զանգվածաբար բռնում է օտարության ճանապարհը՝ մեծացնելով Հայոց սփյուռքը, որը մեր հին ու նոր ցավերի խորհրդանիշն է»,-նշում է նախկին խորհրդային տարիների  քաղբանտարկյալը:

Իսկ ինչպես վարվել, ինչպես կանխել արտագաղթը, հարցին էլ՝ Ռ.Մարկոսյանն ասաց.«Այսօր, ի հակադրություն արտագաղթը ծնող պատճառների, մենք որպես ուղղորդիչ ուժ պիտի ընդունենք այն համահայկական զարթոնքը, որը սկիզբ է առել ու օրըստօրե քաղաքակիրթ հուն է մտնում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930