Բուլղարիայի խորհրդարանն այսօր բանաձեւ է ընդունել Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանության դատապարտման մասին: «Newsru»-ի փոխանցմամբ՝ բանաձեւում «ցեղասպանություն» բառը չկա:
Քվեարկությանը մասնակցել է 193 պատգամավոր, որոնցից 157-ը կողմ են արտահայտվել բանաձևի ընդունմանը, իսկ 36-ը՝ դեմ: Բանաձևի նախագիծը ներկայացրել է ծայրահեղ աջ «Ատակա» կուսակցությունը: Նախագծում սկզբնապես գործածվել է ցեղասպանություն եզրը:
Խորհրդարանում այդ նախաձեռնության վերաբերյալ բուռն քննարկում է տեղի ունեցել եւ, արդյունքում, ընդունվել է երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի «ցեղասպանություն» բառը «զանգվածային սպանությունով» փոխարինելու առաջարկը:
Քննարկումների ժամանակ «Ատական» վստահեցրել է, որ մյուս կուսակցությունները տուրք են տվել Թուրքիայի դեսպանատան ու Բուլղարիայի թուրքական համայնքի թելադրանքին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ