Շիրակի, ինչպես նաեւ Լոռու մարզերի բնակիչներն ամեն տարի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգում են Հեհերի կամ որ նույնն է՝ Ջարդի ձորում տեղադրված խաչքար-հուշարձանի մոտ: Կան տվյալներ այն մասին, որ 1915-1918թթ.-ին Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանին գտնվող այս ձորում են դաժանաբար սպանվել Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները:
Չնայած այսօր Հերհերի ձորում փոթորկախառն ձյուն էր տեղում, ճանապարհները գրեթե անանցանելի էին, սակայն մարդկանց հոսքը չէր դադարում: Մեքենաներին կայանելու տեղ չկար, երիտասարդներից շատերը ոտքով էին եկել՝ Հայոց եռագույնը պարզած: Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողները եկան՝ ձեռքերին այն երկրների դրոշները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը:
Նշենք, որ ԱԺ շիրակցի ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա, նրանցից ոմանք ծաղկեպսակներ էին ուղարկել իրենց անունից՝ ամենայն հավանականությամբ մասնակցելով մայրաքաղաքում տեղի ունեցող միջոցառումներին: Գյումրում ՌԴ հյուպատոսի փոխարեն Հերհերի ձոր էր եկել նրա կինը, փոխհյուպատոսը, ինչպես նաեւ տեղի ռուս հոգեւորականներն ու զինվորականները: ՌԴ հյուպատոսն ամենայն հավանականությամբ եւս մեկնել էր մայրաքաղաք՝ Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու, հանդիպելու:
Նշենք, որ այլ երկրներից որեւէ պաշտոնական պատվիրակություն Շիրակի մարզ չէր այցելել:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ