Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանն արթնացնում է հոգիները. բացառիկ զրույց. Civilnet

Ապրիլ 24,2015 16:50

Դուք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բարձրաձայնող ամենահզոր ձայներից մեկն եք, բայց կարող էիք նաև չլինել, Դուք երաժիշտ եք, երգահան, երգիչ, ինչո՞ ւ է դա այդքան կարևոր Ձեզ համար:

 Ապրիլի 23-ին Սերժ Թանկյանը՝ System of a Down ռոք խմբի մեներգիչը, իր երևանյան համերգից առաջ բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի Մարիա Թիթիզյանին: Կարդացեք զրույցի հայերեն թարգմանությունը:

Հայոց ցեղասպանությունն ինքնին և ամերիկյան վարչակարգի՝ հաջողված խուսափումը «ցեղասպանություն» բառից հանուն նրա, որպեսզի Թուրքիայի վրա ճնշում չգործադրվի, ինձ դարձրեց ակտիվիստ՝ տարբեր ուղղություններով: Դա մի հարց է, որն ինձ ստիպեց հասկանալ ու գնահատել այլ հարցեր նույնպես: Երգերի խոսքերում, ինչու չէ՝ նաև մամուլի հետ շփումներում, հաճախ եմ խոսում այդ հարցերի մասին, և ինձ համար պատիվ և բախտավորություն է ունենալ խոսելու այդ առավելությունը: Այնպես որ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետ կապված արդարության հասնելու հարցը, ինչպես նաև իմ կարողությունը ուղղորդելու մարդկանց, որ գիտակցեն, որ սա միայն հարյուրամյա մի հանցանք չէ, այլ մի բան, որ մեր օրերում էլ կատարվում է, շատ կարևոր է ինձ համար և խմբի համար:

 Սա մի հարց է, որ իմ բոլոր հյուրերին եմ տալիս. Ցեղասպանությունը հայոց պատմության մեջ աղետալի մի արհավիրք էր, այն ձևավորեց ազգային մի գիտակցություն, որը լի է ցավով, իսկ հիմա մենք մտնում ենք նոր հարյուրամյակ: Ձեր կարծիքով՝ որպես հայ ակտիվիստ, որն այդքան ուշադրություն է հրավիրել հայկական հարցի վրա, ինչպիսի՞ն է լինելու հաջորդ հարյուրամյակը: Կարո՞ղ ենք մենք դիսկուրսը փոխել, արդյո՞ք կարող ենք դառնալ զորեղ մի ձայն մարդկության բոլոր ցավերի, մարդկության դեմ բոլոր արհավիրքների մասին բարձրաձայնելու համար: Կամ պե՞տք է արդյոք դա անել:

Նայեք՝ այն, ինչի միջով մենք անցնում ենք, իմաստ ունի, և եթե մենք դա պահում ենք մեր գիտակցության սահմաններում, ապա որևէ մեկին լավություն չենք անում: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը դաս է ոչ միայն հայերի համար, այլև ամբողջ աշխարհի, սա հանցանք է մարդկության դեմ՝ ոչ թե միայն հայերի, պետք է ամեն ինչ անենք, որ բոլորը դա գիտակցեն: Ինչ վերաբերում է նրան, թե դեպի ուր ենք գնում, ես երեկ էլ ասացի, որ ոչ մի ազգ էլ չի ուզում զոհի կերպարում հավերժ լինել, կամ հավերժ հիշվել որպես զոհ, դա այնքան էլ դրական բան չէ: Բայց մենք պետք է տարածենք մեր մշակույթը, կիսվենք այն գեղեցիկ բաներով, որ հայերն ստեղծել են պատմության ընթացքում, նախքան քրիստոնեությունը: Միշտ խոսում ենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, դա անշուշտ նորմալ է, բայց մենք պետք է ավելի խորանանք մեր արմատների մեջ, քանի որ մենք հին ժողովուրդ ենք, շատ բան ունենք աշխարհի հետ կիսելու՝ մեր երաժշտությունը, մեր մշակույթը, մեր ուտեստները: Ես հույս ունեմ, որ հաջորդ դարում ահա աշխարհի հետ այդ կիսվելը կլինի, ես հույս ունեմ, որ արդարությունը շուտով կհաստատվի, որպեսզի բոլորս միասին այս ամենը հետևում թողնենք՝ որքան հնարավոր է շուտ:

Նյութի մանրամասները կարդացեք Civilnet -ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930