Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկի մոտից, զենք կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մարտին Ս.-ին:
Վերջինս ոստիկանների պահանջով գոտկատեղից ներկայացրել է «Ekol special cali 9mm P.A.K» տիպի գազային ատրճանակ` լիցքավորված 6 փամփուշտով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն