Ապրիլի 23-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշ երեկո, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և այլ պաշտոնյաներ, ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների ղեկավարներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:
Երեկոյի ավարտից հետո կազմակերպվեց ջահերով երթ՝ դեպի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար, որին մասնակցում էին երիտասարդներ և հասարակական ակտիվիստներ:
Վայոց Ձորի մարզպետարան