Ապրիլի 23- ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում կայացավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը: Տեղի ունեցավ նաև ոգեկոչման ու հիշատակի արարողություն, որին մասնակցում էին ամբողջ համայնքն ու հյուրեր հարևան համայնքներից: Ներկա էին Տավուշի մարզպետարանի աշխատակիցները մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի գլխավորությամբ: Հուշարձանի հեղինակը Գրիշա Վանեսյանն է: Մտահղացումն իրականցել է համայնքապետ Կամո Չոբանյանի աջակցության և գյուղի մի շարք երիտասարդների անմիջական մասնակցության շնորհիվ:
Տավուշի մարզպետարան