Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի` Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման կենտրոնական գրասենյակը, ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ, նախաձեռնել է կարճամետրաժ հոլովակների պատրաստում սփյուռքի երիտասարդական-եկեղեցական կազմակերպությունների և երիտասարդների կողմից:
Այդ տեսահոլովակներում հայ և օտարերկրացի երիտասարդները հանդես են գալիս Հայոց Ցեղասպանության դատապարտմամբ:
Տեսահոլովակում ներկայացվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը և Հայաստանի Հանրապետության ու տվյալ պետությունների դրոշները:
Տեսահոլովակները նկարահանվել են Հայաստանում` Ծիծեռնակաբերդի հուշակոթողի հարևանությամբ, Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Ուկրաինայում, Վրաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Արգենտինայում և Իրաքում:
Կարդացեք նաև