Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի անմահությունը խորհրդանշող սրբատեղի՝ Գյումրու կենտրոնում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 24,2015 15:26

Այսօր Գյումրու կենտրոնում գտնվող Բագրատունյաց այգում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ներկայությամբ բացվեց քանդակագործ Ֆրիդ Սողոյանի «Վերածնունդ» անունը կրող հուշարձանը:

Gyumri_114 Gyumri_113 Gyumri_112 Gyumri_111 Gyumri_115 Հավերժություն, անմահություն քարոզող ինքնատիպ այս հուշարձանը ստեղծվել է մոսկվաբնակ բարերար Արթուր Անտոնյանի ֆինասնական միջոցներով:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Այսօր համայն հայությունը, Սփյուռքը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեր երկրի տարբեր անկյուններում տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունենում, Գյումրիում բացվում է «Վերածնունդ» անունը կրող հուշարձանը: Վերածնունդը շատ սիմվոլիկ է, մենք միշտ հարց ենք տալիս մեկս մյուսիս, 24-ը եկավ, էսօր 24-ն է, 24-ից հետո ի՞նչ է լինելու: Լինելու է հե՛նց վերածնունդ, մեր ապրելը, մեր համբերությունը, մեր պայքարը, որ հիշենք եւ ճանաչենք: Սա դառնալու է սրբատեղի, ես ուզում եմ աչքի լույսի պես պահենք այս հուշարձանը, այսուհետ ապրիլի 24-ի նվիրված արարողությունները նշվեն հենց այստեղ»:

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ասաց, որ ինքը՝ որպես մշեցու ու ղարսեցու ժառանգ, պահանջում է, որ այսօրվա Թուրքիան վերջապես հասկանա ու ընդունի Հայոց ցեղասպանությունը: Սամվել Բալասանյանը եւս նշեց, որ քաղաքի կենտրոնում տեղադրված «Վերածնունդ» հուշակոթողը լինելու է սրբատեղի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930