Ստամբուլի Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվել, որին մասնակցել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը:
Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես ասել է. «Մենք հարգում ենք այն վիշտը, որ կրել են մեր հայ եղբայրները: Մենք այն նկարագրում ենք, որպես վատ իրադարձություն, որ եղել է անցյալում: Մենք երբեք չենք ընդդիմանում այս իրադարձությունների ոգեկոչման արարողություններին»:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւորականները ողջունել են արարողությանը թուրք նախարարի մասնակցությունը. «Դա բավականին խոստումնալից եւ հաճելի է: Ես կարծում եմ, որ դա մինչ այժմ արված դրական քայլերի օրինակ է»,- գործակալության հետ զրույցում ասել է վանահայր Թաթուլ Անուշյանը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ