Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին:
Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ անկեղծորեն կիսում է անցյալում հայ համայնքի հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունները եւ նրանց տառապանքները:
«Ես անկեղծորեն կիսում եմ ձեր ցավը: Հայերի համար այսօր հատուկ օր է: Մենք եւս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բոլոր զոհված օսմանյան հայերին ու ցավակցում ենք նրանց թոռներին եւ երեխաներին»,- մասնավորապես ասել է նա:
Էրդողանը նամակում օգտագործել է «Իմ թանկագին հայ քաղաքացիներ» արտահայտությունը եւ ասել է, որ «աշխարհի բոլոր տեղերում բնակվող օսմանյան հայերի թոռների առջև մինչև վերջ բաց են մեր սրտերի դռները»:
Կարդացեք նաև
«Anadaolu»-ն նշել է նաեւ, որ Էրդողանի այս նամակը վանահայր Թաթուլ Անուշյանը ընթերցել է Ստամբուլի Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի ընթացքում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
ետպես էլ պիտի լինի Թուրքերը զգացին իրանց մեխքը և ընդունեցին ցեղասպանությունը ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԼԻՆԻ ՄԵՐ ՊԱՊԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՍԵՐՆԴԵ ՍԵՐՈՒՆԴ ՍՔԱԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ