Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր 18-ին սկսում ենք մի գործընթաց, որը լինելու է սկիզբ իշխանության վերջ դնելուն». ազատամարտիկ

Ապրիլ 24,2015 14:49

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը այսօր չի մասնակցի ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի երթին:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ներքին պայմանավորվածություն ունեն` չխախտել լռությունը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները երեկվանից մինչեւ այսօր երեկոյան լռության ժամ են հայտարարել

«Այսօր 18-ի հանրահավաքին կասենք մեր խոսքը»,- ասաց ազատամարտիկը:

Ժիրայր Սեֆիլյանի ու ընկերների ձերբակալությունից հետո «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ պնդում էին, որ այդ ձերբակալությունները չեն խոչընդոտի, որ իրագործվեն իրենց ծրագրած ակցիաները: Պարոն Սարուխանյանից հետաքրքրվեցինք`ինչու են լռության ժամ հայտարարել, ի՞նչն է խոչընդոտել իրենց ակցիաներն անցկացնելու որոշմանը:

«Մենք հայտարարել ենք, որ ձերբակալումներից հետո, գործընթացը «Հիմնադիր խորհրդարանի» նախանշված ճանապարհային քարտեզով շարունակվելու է, խոսք չկար հենց ապրիլի 24-ի օրվա կապակցությամբ: Դուք հիմա իշխանությունների կեղծ տարածած թելն եք մանում, այսինքն, ապրիլի 24-ի հետ կապված զանգվածային անկարգությունների կապը ուզում եք այդ հարցադրումով բարձրացնեք: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր ցանկացած գործողություն պետք է լինի խաղաղ բնույթի: Ապրիլի 24-ի հետ կապված «Հիմնադիր խորհրդարանի» անդամները նման հայտարարություններ չեն արել: Մենք ասել ենք, որ ապրիլի 24-ին երեկոյան 18:00-ին սկսում ենք մի գործընթաց, որը լինելու է սկիզբ իշխանությանը վերջ դնելուն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930