«Regnum» գործակալության թղթակիցը հաղորդել է, որ քիչ առաջ Ռուսաստանի Պետական Դուման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: Հայտարարությանը կողմ է քվեարկել 427 պատգամավոր, իսկ 5-ը՝ ձեռնպահ:
Ռուսական «Ria» գործակալության փոխանցմամբ՝ տեքստում, մասնավորապես ասվում է, որ «Պետդուման խորը ցավակցություն է հայտնում եղբայրական Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ, ինչպես նաեւ այլ ազգերին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների ժամանակ»:
Հայտարարության տեքստում նշված է նշված, որ պատմության բարդ հարցերը եւ միջազգային վեճերը պետք է լուծել խաղաղ ճանապարհներով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով, հանուն ամբողջ մոլորակում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ