Այսօր առավոտյան Թուրքիայի «Ազգայնական Թուրքիա» կուսակցության եւ «Թուրանի օջախները» եկել եւ սեւ ծաղկեպսակ են դրել հայկական «Ակոս» թերթի խմբագրության առջեւ:
«Ակոս»-ի փոխանցմամբ՝ «Թուրանի օջախների» Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչները իրենց Ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն են գրել. «Մի գիշեր վայրկյանական կհայտնվենք «Ակոս» թերթում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ