Թուրքիայի թերթերի մեծամասնությունը իրենց այսօրվա համարների առաջին էջերը նվիրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձին եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիտարկումներին: Թերթերի հրապարակումները ի մի է բերել թուրքական «Anadolu» գործակալությունը:
«Յենի Սաֆակ» թերթը «Կոչ հանուն խաղաղության» վերնագիր է ընտրել հոդվածի համար, որում մեջբերված են Էրդողանի խոսքերը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստաթղթերը բացելու պատրաստակամության մասին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ էր արել աշխարհի առաջնորդներին խաղաղության ձգտել: Դրա վերաբերյալ նյութի վերնագիր «Հաբերթուրք»-ը ընտրել է՝ «Մենք խաղաղության ձեռք ենք մեկնել»:
«Քամհուրիեթ» օրաթերթի առաջին էջի վերնագիրը հայերեն է գրված. «Այլեւս երբեք», Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, գրած հոդվածի վերնագիրն է: Նա գրել է, թե ինչ է զգում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, պատմել է ամուսնու եւ մանկությունից իր հիշողությունների մասին:
Կարդացեք նաև
«Ես դառնությամբ լաց եմ լինում մարդկության եւ համաշխարհային քաղաքականության համար: Ես դիտում եմ 2015 թվականի մարդկությունը եւ իմ հոգին հառաչում է»,- գրել է նա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ