Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրը, հիշատակի ու ոգեկոչման արարողություններ են տեղի ունենում Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Մարզկենտրոն Իջևանում միջոցառումների շարքը սկսվեց սգո երթով: Հավաքվելով Տավուշի մարզպետարանին հարող հրապարակում, մարզային իշխանությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, հոգևորականության, մտավորականության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, զիվորականները, դպրոցականներն ու ուսանողները միասնական երթով շարժվեցին դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Քիչ անց ծաղկեպսակներով ու ծաղիկներով պատվեց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Հնչեց Աղոթք առ Աստված մեր անմեղ հայրենակիցների հոգիների հանգստության համար և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ՝ ամբողջ աշխարհին: Հիշատակի ու ոգեկոչման արարողությունները Տավուշի մարզկենտրոնում շարունակվում են, մարդկանց հոսքը դեպի Սուրբ նահատակաց հուշահամալիր մինչև ուշ երեկո չի դադարում:
Տավուշի մարզպետարան