Բրազիլիայի ազգային հավաքականի և Բարսելոնա ակումբի ֆուտբոլիստ Դանիել Ալվեսն այսօր հրապարակել է իր լուսանկարը, որտեղ պատկերված է անմոռուկով ու Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով:
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հրապարակելով այս տեղեկությունը՝ հավելել է. «Շնորհակալությու՛ն Դանի, մեզ հետ լինելու համար»: