Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Unian.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին ասել է, որ այս օրը Հայաստանի եւ ամբողջ աշխարհի պատմության ողբերգական օրերից մեկն է:
«100 տարի առաջ այս օրը հայկական էլիտայի տեղահանումներից սկսվել է փաստացի ամբողջ ազգի ոչնչացումը: Հայերը եւ ուկրաինացիները կողք կողքի ապրել են երկար դարեր, նույնիսկ մինչեւ այս ողբերգությունը: Հայերը առաջինն էին, որ զոհվեցին արժանապատվության հեղափոխության ժամանակ»,- ընդգծել է Կնյաժիցկին:
https://www.youtube.com/watch?v=4b5CawbNut0
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ