Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Եղեռնի մասին ելույթում Պուտինը դժգոհեց ռուսատյացությունից (Տեսանյութ)

Ապրիլ 24,2015 13:03

Այսօր՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների առիթով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւս ելույթ ունեցավ:

ՌԴ նախագահը շեշտեց, որ Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ էլ ընկալվել է իբրեւ իրենց ցավ, դրա համար էլ Ռուսաստանի Դուման 1995թ.-ի ապրիլի 14-ին ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը եւ ապրիլի 24- ը համարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Նա հիշեց հայ-ռուսական պատմության ընդհանուր էջերը՝ Հայրենական մեծ պատերազմը եւ այլն, ինչպես նաեւ նշեց, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ Հայաստանի կողքին են եղել:
Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ այս օրերին ՌԴ հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակման ավելի քան 2000 միջոցառումներ, որոնց կմասնակցեն ոչ միայն հայեր: «Մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որեւէ կերպ արդարացված լինել…Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որ նման գործողություններն այլեւս չկրկնվեն, եւ բոլոր ժողովուրդները զերծ մնան ագրեսիվ ազգայնականության ու կրոնական անհանդուրժողականության դրսեւորումներից»,-ասաց ՌԴ նախագահը:

Նրա ձեւակերպմամբ, այսօր աշխարհում առկա են նեոֆաշիզմի եւ հատկապես ռուսատյացության որոշ դրսեւորումներ:

ՌԴ նախագահը նաեւ կոչ արեց, որի մեջ «հաթաթայի» տարրեր կային. «Աշխարհի ցանկացած տարածաշրջանում ցանկացած քայլ կատարելուց առաջ պետք է մտածել հետեւանքների մասին…Պետք է հարգել միմյանց շահերը»:

https://www.youtube.com/watch?v=q1k5SMQ6Egw

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Պուտինը ոչ մի էական բան չասեց, ուղղակի օգտագործեց այդ հարթակը հերթական անգամ ռուսատյացության մասին խոսելու համար: Սերբիայի նախագահի ելույթում էլ ակնարկ կար սերբ ժողովրդի տառապանքների մասին, բայց շատ ավելի կոռեկտ էր: Պուտինը հանգիստ կարող Թուրքիայում տոնվող ֆարսին մասնկացել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930