Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսուա Օլանդ. «Թուրքիայում կարեւոր բառեր կան, որոնք հնչել են, բայց կան նաեւ էլի բառեր, որոնք դեռ պետք է հնչեն»

Ապրիլ 24,2015 12:51

Այսօր՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների առիթով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն իր ելույթում «հրեշավոր ցեղասպանություն» որակեց 1915-ին հայ ժողովրդի հետ կատարվածը: « Ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակը, ինչպե՞ս չսովորենք այն դասերը, որ մարդկությունը ավանդել է վաղուց: Մեզ համար Հայաստան չգալու տարբերակ չկար մենք չէինք կարող այստեղ չլինել: Մենք պետք է լինենք աշխարհի քաղաքացիներ,»,-իր ելույթում նշեց Սերբիայի նախագահը: Նա կրկնեց իրենց պատրիարքի խոսքերը. «Եկե՛ք մարդ լինենք»:

Presidents GenocideՖրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսու Օլանդն էլ իր ելույթում նշեց, որ Ֆրանսիան տարբերակում չի դնում ողբերգությունների միջեւ, լինի դա Հայոց ցեղասպանություն, հրեաների Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, թե ընդհանարապես բոլոր ոճիրները: «Այս պահին, երբ ես խոսում եմ, Մերձավոր Արեւելքում ծրագրված, համակարգված ոճրագործություն է գնում, մահմեդականները եւս զոհ են, քրիստոնյա սիրիահայերը, բոլոր փոքրամասնությունները վտանգված են մարդկության դեմ գործած հանցագործության պատճառով»: Նախագահ Օլանդը նշեց, որ Ֆրանսիան դասեր չի տալիս, բայց գիտի, թե ինչ է պատմության պարտավորությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու 100-րդ տարելիցին, նա ասաց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը կոչ է հաշտեցման, խաղաղության. «Թուրքիայում կարեւոր բառեր կան, որոնք հնչել են, բայց կան նաեւ այլ կարեւոր բառեր, որոնք դեռ պետք է հնչեն՝ մեղմացնելու համար ցավը»:

Նա հիշեց Հրանտ Դինքին, Ցեղասպանության բոլոր զոհերին, հայտարարեց, որ Ֆրանսիայում ապրող բոլոր հայերը նույնքան Ֆրանսիացի են, որքան եւ հայ: Իսկ Շարլ Ազնավուրը, նրա ձեւակերպմամբ, մեր ընդհանուր հպարտությունն է:

Իր ելույթի վերջում Ֆրանսիայի նախագահը շեշտեց. «Երեւանի ուղերձն է խաղաղություն բոլորին, վերապրողների հիշողությանը, Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է… Ամենակարեւոր իրավունքներից մեկը հիշողության իրավունքն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930