Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը վերապրածի՝ զինվորների գալու օրվա մասին հիշողությունները վառ են. The Guardian

Ապրիլ 24,2015 12:47

Ինչպես միլիոնավոր հայեր, Մովսես Հանեշյանը նույնպես նշելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն այսօր: Նա կայցելի Վաղարշապատ գյուղի մոտ գտնվող գերեզմանատուն, որտեղ նա աղոթք կասի ողբերգության արդյունքում զոհված մարդկանց եւ իր կնոջ համար, որն այս ամիս է մահացել:

«The Guardian»-ի փոխանցմամբ՝ ի տարբերություն ամբողջ ոգեկոչման արարողություններին մասնակցողների, 105 տարեկան պապիկն անձնական հիշողություններ ունի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին, որի արդյունքում նա կորցրեց իր մորը եւ ընտանիքի մեծ մասին: Հանեշյանը 5 տարեկան տղա էր, երբ զինվորները մտան իր գյուղ: Նրա հիշողությունները դեռ վաղ են այդ իրադարձության մասին:

«Զինվորները եկան, հավաքեցին մեզ գյուղում ու հրացանները պահեցին մեզ վրա: Մայրս հարեւան գյուղում էր. մենք այդպես էլ չպարզեցինք ինչ է պատահել նրա հետ: Ես հորս հետ էի, նրա ձեռքն էի բռնել: Ճանապարհի կեսը ծածկված էր մահացած մարդկանցով»,- մասնավորապես նշել է Մովսես Հանեշյանը:

1.5 միլիոն հայ է սպանվել տեղահանությունների արդյունքում: Հանեշյանը եւ հայրը՝ Իբրահիմը, կարող է նրանց ճակատագրին արժանանային, եթե չանցնեին մի քաղաքով, որտեղ մի հարուստ արաբ մարդ էր ապրում, ում համար Իբրահիմը մի ժամանակ աշխատել է. «Նա տեսավ մեզ եւ կաշառեց զինվորներին, որ ազատեն հորս եւ ինձ: Նա մեզ նստեցրեց իր ձիու վրա եւ տարավ իր տուն»:

Նրանք երեք տարի ապրել են այդ տանը, վախենալով, որ մի օր իրենց կգտնեն: Հայրը, որպես մատուցող աշխատել է հարուստ մարդու ընտանիքի համար, իսկ Հանեշյանն իր ժամանակն անցկացրել է նապաստակների եւ հավի ճտերի հետ խաղալով:

Երբ Ֆրանսիան 1918 թվականին օկուպացրեց Հաթայը, նրանք կարողացան վերադառնալ իրենց գյուղ: Այն բանից հետո, երբ 1938 թվականին այդ շրջանը անցավ Թուրքիայի իշխանության տակ, Մովսես Հանեշյանը մեկնեց Լիբանան, հետո եկավ Հայաստան: Այստեղ նա աշխատել է որպես խաղողագործ եւ գործարանի աշխատող:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930