Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը այսօր հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով և զուգահեռներ անցկացրել նաև 1990 թվականի Բաքվի կոտորածների հետ:
«Ինչպես ցանկացած մեծ չարագործություն, դժվար է առերեսվել դրա հետ, սակայն դա պետք է անել: Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք դիմագրավել նրան և մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն իր իրական անունով կոչելու, հատկապես այս դեպքում, որը 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների նախամայրն է», – Թվիթեր սոցիալական ցանցի իր էջերում հայտարարել է Կասպարովը:
Արթուր Պապյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
գասպար -օղլի 😀