Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռուբեն Անգալադյան.«Այն, ինչ եղավ Վատիկանում, մեզ պարտադրում է չիջնել»

Ապրիլ 24,2015 12:21

Aravot.am-ի զրուցակիցը գտնում է, որ Հայաստանին միջազգայնորեն տեղ է հատկացվել, առհասարակ, միջազգայնացնելու ցեղասպանությունը, տրվել է «ինտելեկտուալ եւ քաղաքական, իրավական սեգմենտ»:

Հայաստանում է գտնվում արվեստաբան, էսսեիստ, վերլուծաբան Ռուբեն Անգալդադյանը:

Նա անդրադարձավ թե Վատիկանում տեղի ունեցած հիշատակի պատարագին, թե Ցեղասպանությանը նվիրված երեւանյան երկօրյա գիտաժողովին:

«Նախ, ասեմ, որ Վատիկանի արարողությունը երկու կարեւոր հարց լուծեց. Նարեկացին հռչակվեց Տիեզերական Սուրբ, ուսուցիչ ոչ միայն կաթոլիկ աշխարհի համար:

Սրանով Հռոմի պապը հավասարեցրեց կաթոլիկ աշխարհն ու Հայաստան աշխարհը: Հավասարության նշան դրեց, ասելով՝ Ձեր մշակույթը նույնպես բարձր է»:

Ըստ Ռուբեն Անգալադյանի, հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի պատմության մեջ «կարգավիճակ» ստացավ՝ հոգեւոր ժողովրդի մշակույթի կարգավիճակ:

«Այն, ինչ կատարվեց Վատիկանում, մեզ պարտադրում է, որ մենք այդ որակից չիջնենք, երբ լուծում ենք ցեղասպանության եւ կամ այլ քաղաքական մեծ իրադարձություններին առնչվող հարցեր»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերվում է Ցեղասպանությանը նվիրված երեւանյան գիտաժողովին, որը պարոն Անգալադյանը համարում է «Գլոբալիզացիայի ժողով», նա ասաց. «Հնչեց՝ Դուք Հայաստան աշխարհ, դուք՝ Հայկական պետություն:

Ժողովը խնդրեց, որ Հայաստանը միջազգային կյանքում զբաղվի կարեւոր հարցով՝ Ցեղասպանության. առհասարակ, ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների, պատրաստի իրավական, միջազգային փաստաթղթեր»:

Ըստ նրա, այն ինչ կատարվում է այս երկու օրը Հայաստանում, նուրբ եւ զուսպ է արվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930