Այսօր՝ ապրիլի 24-ին, Գյումրիի Բագրատունյաց այգում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը, որին մասնակցեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը և բարերար Արթուր Անտոնյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո տեղի ունեցավ հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ այս հուշարձանը գյումրեցիների երախտիքի տուրքն է միլիոնավոր անմեղ զոհերի անմեռ հիշատակին՝ խորհրդանշելով ոչ միայն մեր ազգի անցյալը, այլև՝ ներկան և հավատը ապագայի հանդեպ: Տեղի ունեցավ նաև հուշակոթողի օրհնության կարգ:
Գյումրու քաղաքապետարան