Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պահանջում են քաղբանտարկյալներին ազատ արձակել. Այսօր բողոքի խաղաղ երթեր են սկսվելու

Ապրիլ 24,2015 12:17

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, որը նույնպես շապիկով շրջելու է քաղաքում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ակցիա չի լինելու, այլ տարբեր անհատներ քաղաքի տարբեր հատվածներում ու միայնակ, լուռ շրջելու են` հիշեցնելու, որ բանտերում քաղաքական հայացքների համար մեկուսացված անձինք կան:

Նա ասաց, որ երբեւէ չի կիսել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հայացքները, չնայած, որ նրանց մեջ էլ կան քաղբանտարկյալներ: Նրա խոսքով, ինքը դեմ էր ապրիլի 24-ին նրանց նախաձեռնությանը` միաժամանակ դեմ է նաեւ իշխանության ճնշումներին նրանց նկատմամբ. «Անհասկանալի էր նրանց նախաձեռնությունը, երբեք չեմ պատրաստվել մասնակցել, որովհետեւ ինքնին իմաստավորված չէր այդ նախաձեռնությունը: Ինչպես ապրիլի 24-ը դարձնում են հնչեղության օր, ինչ-որ տեղ օգտվելով, որ շատ մարդիկ են գալիս: Այդքան էլ ազնիվ չէր, որովհետեւ օգտվում էին, որ Հայաստանում լինելու են շատ պատվիրակություններ: Այսինքն, մարդիկ կարող էին մասնակցել նրանց ակցիային ոչ գիտակցորեն, կմիանային մարդիկ, որոնք բացարձակ գաղափարական միասնություն չունեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ, պարզապես հայտնվել են պատահաբար: Մարդաշատ ժամանակահատվածներում օգտվել առիթից, ինձ թվում է` սխալ է: Բայց միաժամանակ նմանատիպ ճնշումները մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի են: Մենք այսօր փողոց ենք դուրս գալիս ի պաշտպանություն մարդկանց, որոնք խտրական վերաբերմունքի են արժանացել քաղաքական հայացքների պատճառով: Սկսած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից, որը անգնահատելի ծառայություն է մատուցել Հայաստանի ազգային անվտանգության համար, այնպես էլ Շանթ Հարությունյանի ու ընկերների համար, որոնք ոչ մի սարսափելի արարք չեն կատարել»:

Zara-Hovhannisyan

Ըստ նրա, հայոց ցեղասպանությունն էլ է տեղի ունեցել խտրական վերաբերմունքի պատճառով, մեկ ազգի, մեկ էթնիկ միավորի հանդեպ խտրական վերաբերմունքի պատճառով. «Այսօր էլ Հայաստանում խտրական վերաբերմունք է նկատվում որոշակի խմբի մարդկանց հանդեպ, որոնք այլ կերպ են մտածում: Անկախ նրանից, որ կիսում ենք նրանց հայացքները, գաղափարները, համաձայն ենք նրանց հետ, թե համաձայն չենք, միեւնույնն է նրանք կան ու մտածում են այլ կերպ, քան երկրում հիմնական գիծը: Եվ անձամբ իմ մոտեցումն այն է, որ ոչ թե ակցիա ենք իրականացնում, այլ հիշում ենք, որ կան քաղբանտարկյալներ եւ պահանջում ենք, որ դուրս գան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930