Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում այսօր հանգստի օր է: Հայաստանի ազգային հավաքականն այցելելու է Եղեռնի զոհերի հուշահամալիր՝ հարգելու 100 տարի առաջ իր պատմական հայրենիքում կոտորված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Ամբողջ կազմով Հայաստանի հավաքականի հետ լինելու է նաեւ Կուբայի ընտրանին, իսկ մասնակից մյուս երկրներից՝ ներկայացուցիչներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ