Այսօր՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների առիթով Հայաստան ժամանած 60 երկրների ներկայացուցիչներին ու նախագահներին ընդունելուն հաջորդեց ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի ելույթը:
Երբ նա նշեց, որ շնորհակալ է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում անցկացնելու նպատակով հավաքվածներին՝ նրանց որակելով ուժեղ ու իրենց հայրենիքի համար լավ գործ անող մարդիկ, ներկաները սկսեցին ծափահարել:
Հիշեցնենք, որ արդեն 3-րդ տարին է, ինչ ապրիլի 24-ի Թաքսիմում հավաքվում են Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը: Միջոցառումը սովորաբար ուղեկցվում է նստացույցերով, մոմավառությամբ, զոհերի ու Հրանտ Դինքի նկարները պատկերող պաստառներով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ