Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյան. «Չէի կարող ապրիլի 24-ին Հայաստանում չլինել»

Ապրիլ 24,2015 11:44

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հոր՝ Ռուբենի, հետ միասին Ավստրալիայից ժամանել է Երեւան՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Այսօր անվանի բռնցքամարտիկը բարձրանալու է Եղեռնի հուշահամալիր:

Aravot.am-ի հետ զրույցում Վիկը նշեց, որ չնայած հունիսի 6-ին ԱՄՆ-ում չեմպիոնական գոտու մենամարտ ունի մեքսիկացի բռնցքամարտիկի հետ, չէր կարող այս օրը Երեւանում չլինել: «Ոչ մի հայ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է ապրում, այսօր հիշում է մեր նահատակներին, հարգում 1,5 միլիոն մեր անմեղ զոհերի հիշատակը: Ես չէի կարող այսօր այստեղ չլինել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Վիկ Դարչինյանն իր կնքահոր՝ Մուրադ Սարգսյանի հետ

 

Վախթանգ Դարչինյանի հետ բացառիկ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930