Google ընկերությունն այսօր իր կայքի առաջին էջում տեղադրել է սև ժապավեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Այս առնչությամբ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Գուգլը տեղադրեց սեւ ժապավեն՝ Եղեռնի զոհերի հիշատակին։ Չնայած, որ խուսափել են «ցեղասպանություն» բառը կիրառելուց, բայց դե աննախադեպ բան է Գուգլի կողմից։
Այս պատկերը հայտնվել է միայն Google.am վրա։ Կապ չունի, թե որտեղից եք մտնում, բայց պետք է am-ից մտնեք։ Մի քանի բան բացատրեմ․
ա․ սա դուդլ չի։ Դուդլները ողբերգական թեմաներով չեն լինում
Կարդացեք նաև
բ․ Չնայած, որ ես էլ եմ ստորագրել, բայց իմ իմացածով՝ ստորագրահավաքը կապ չունի այս պատկերի տեղադրման հետ։ Ներող, իհարկե, բայց Գուգլին ճնշելով նույնիսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը չի կարողանում բրդել տեղից։
Հ․Գ․Գուգլը պետք է հայերեն կամ ռուսերեն լինի, անգլերենով չի բերում նկարը»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ