Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ներկայացավ ֆինանսների նախարարով, ԱՄԷ-ն առողջապահության, իսկ Կանադան՝ ներգաղթի

Ապրիլ 24,2015 11:28

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին Հայաստան են ժամանել ավելի քան 60 երկրների պատվիրակություններ եւ 4 երկների նախագահներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի ու Սերբիայի:

Կիպրոսը երրորդ երկիրն է, որ ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Սերբիայի նախագահն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստանի Հանրապետություն; Ավելի վաղ նա արծաթափայլ եղեւնի էր տնկել Հիշողության պուրակում:

ԱՄՆ-ը ներկայացնում է ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին, ԱՄԷ-ն առողջապահության նախարար Աբդուլ Ռահման Օվեյսը, Կանադան՝ քաղաքացիության եւ ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրը: Մեր հարեւան Վրաստանից 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների առիթով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահի խորհրդարանի նախագահի տեղակալ Մանանա Կոբախիձեն:

Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդարանին, Հայաստան է ժամանել փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին, Երեւանում է նաեւ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս Ծիծեռնակաբերդում են, նրանք նաեւ իրենց գրառումն են կատարել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

Հավելենք, որ 21 պետություն արդեն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային. Երիտասարդական խորհրդարանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպել էր աղավնիների ճախրանք` ի նշան խաղաղության և ամբողջ աշխարհում ցեղասպանությունների ու բռնությունների դեմ երիտասարդների միավորման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930