Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի Կանաչների միության նախագահ. Թուրքիան պետք է ճանաչի եւ ներողություն խնդրի հայերից .«Հայկական ժամանակ»

Ապրիլ 24,2015 11:24

Թուրքիայի Կանաչների միության նախագահ Սոմնեզ Նասին ՀՀ-ում է առաջին անգամ։ Երեկ նա պատասխանել է «ՀԺ«-ի հարցերին։

 – Պարոն Նասի, մենք գիտենք, որ Թուրքիայում ցեղասպանություն բառն արտասանելու համար քրեական պատիժ է սահմանված, դուք Թուրքիայում որեւէ խնդիր չե՞ք ունենալու վերադարձից հետո եւ ընդհանրապես՝ մինչ այժմ խնդիր չե՞ք ունեցել, որովհետեւ հայտնի է ձեր կուսակցության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության մասին։

– Իհարկե, հիմնականում Թուրքիայում պրոբլեմ կա Հայոց ցեղասպանության հետ կապված, բայց մենք համարում ենք, որ ցեղասպանություն եղել է եւ պատրաստ ենք քննարկումներ անել հարաբերությունների կարգավորման համար։ Կա մի կոչ, որ ասում ենք՝ մենք բոլորս հայեր ենք եւ ընդունում ենք, որ եղել է ցեղասպանություն, դա պատմական փաստ է, եղել է բազմամշակույթ ազգ, փորձել են բոլորին դարձնել համասեռ, դրա հետեւանքով ստեղծվել է այս իրավիճակը։

– Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիան երբեւէ կարող է ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։

– Այս կառավարության համար երկար ժամանակ կպահանջվի, բայց ապագա կառավարությունների դեպքում կարող է: Մոտ ապագայում հասարակության կողմից դա կարող է ընդունվել։ Թուրքիան հիմա մի ժամանակաշրջան է ապրում, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում հասարակության մեջ, պայքար է ընթանում մշակութային առումով իր պատմության հետ առերեսվելու համար։ Երկար տարիներ Օսմանյան կայսրությունում հայեր են ապրել եւ ցեղասպանության են ենթարկվել, բայց Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը։ Թուրքիան պետք է ճանաչի եւ ներողություն խնդրի հայերից։ Մենք դրա համար այստեղ ենք եկել, Թուրքիան ստիպված է ճանաչել Ցեղասպանությունը:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930