Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից հակահայկական քայլեր Սոչիում. «Հրապարակ»

Ապրիլ 24,2015 11:05

Սոչիի քաղաքային իշխանությունները չեն հանդարտվում Հայոց ցեղասպանության հիշողության դեմ պայքարում։ Հայտնել էինք, որ քաղաքագլուխ Անատոլի Պախոմովն արգելել էր Սոչիի հայ համայնքի երիտասարդական թեւի կազմակերպած ակցիաները, իսկ ոստիկանները պոկել էին քաղաքում փակցված ցուցատախտակները։ Հայ երիտասարդներին կանչել էին քաղաքապետարան՝ բացատրական աշխատանքներ տանելու համար։

Երեկ Սոչիի հայ լրագրող եւ քաղաքական վերլուծաբան, նախկին պետծառայող Լավրենտի Համշենցին նոր հակահայկական ակցիայի մասին հայտնեց։ Ըստ նրա, առանձին հայրենանվեր անհատներ ցուցատախտակներ են փակցրել իրենց օբյեկտներին։ Օրինակ, «Դվին ամրոցի» տերն անմոռուկով ինֆորմացիոն պաստառ էր կախել ռեստորանի պատին, իսկ առավոտյան տեսել էր, որ այն հանված է։ «Մենք պարզեցինք, որ դա արել են ուժային մարմինների ներկայացուցիչները,- փոխանցեց  Լավրենտի Համշենցին, ավելացնելով։- Հայերը Սոչիում իրենց թվաքանակով պաշտոնապես երկրորդ էթնոսն են, իսկ ոչ պաշտոնապես՝ առաջինը։ Դեպուտատները, որոնց հաջողվում է բրթել խորհրդարան, կարծրացած կենաց ասողներ Են։ Մենք գրեթե ներկայացված չենք ոչ քաղաքային, ոչ շրջանային խորհուրդներում։ Սոչիի իշխանության մեջ առհասարակ, կարելի է ասել, ներկայացված չենք»։

Վերլուծաբանը հիշեցրեց, թե ինչպես են Վոլկոնկա փոքրիկ գյուղի բնակիչները 2011 թվականին Անդրանիկի արձանը կանգնեցրել. «Դա տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 26-ին, իսկ մայիսի 27-ին արձանը հանեցին։ Գլուխը պարաններ քցեցին եւ պոկեցին պատվանդանից»։

Ըստ նրա, Անդրանիկի արձանն այսօր էլ գտնվում է Ռուսաստանի հայերի միության Լազարեւսկի մասնաճյուղի նկուղում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930