«Թուրքերը հանգիստ են, որովհետեւ Թուրքիայի պատմության կամ Օսմանյան կայսրության պատմության մեջ չկա մի կետ, որ կարող է ամաչեցնել մեզ»,- այս մասին, «Daily Sabah»-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը:
«Պատմական իրադարձությունները, որպես քաղաքական գործիքներ չպետք է օգտագործվեն: Քաղաքական գործիչները չպետք է որոշումներ կայացնեն պատմական իրադարձությունների վերաբերյալ»,- մասնավորապես ասել է Վոլքան Բոզքըրը:
Նա նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմում միլիոնավոր մարդիկ են սպանվել. «Երեւի դա պետք է վերլուծել սկսած 1870 թվականից եւ շարունակել մինչեւ 1920 թվականը: Մեծ ցավ է եղել: Սա միայն մեր հայ եղբայրների մասին չէ: Թուրքերը եւ քրդերը նույնպես տուժել են»:
Թուրք նախարարն ասել է, որ ցանկացած երկրի պատմաբան կարող է գալ եւ ուսումնասիրել իրենց արխիվները. «Հայաստանը դեռ չի բացել իր արխիվները: Թուրք ակադեմիկոսները չեն կարող գնալ եւ ուսումնասիրել Հայաստանի արխիվները: Հայաստանի նախագահը հայ ակադեմիկոսներին թույլ չի տալիս ուսումնասիրել Օսմանյան արխիվները: Ահա այն իրավիճակը, որին մենք այժմ բախվել ենք»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ