Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանը չի եկել, դուք էլ Աբխազիան չեք ճանաչել. «Հրապարակ»

Ապրիլ 24,2015 10:25

Ցեղասպանության ֆորումին մասնակցող ՌԴ Պետդումայի «հայրերից» մեկից՝  ծագումով աբխազ, «Եդինայա Ռոսիա» ֆրակցիայի ղեկավարի առաջին տեղակալ, կոնֆլիկտների փորձագետ Օթարի Արշբային հարցրինք, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ԵՏՄ գործընկեր Ղազախստանը 100-ամյակին չի մասնակցում որեւէ ներկայացուցչով։ «Տարբեր վերաբերմունք կա՝ տարբեր հարցերի առումով. ԵՏՄ-ում առայժմ խոսվում է տնտեսական համագործակցության մասին, եւ կարծես թե Ղազախստանը դեռ պատրաստ չէ քաղաքական հարցադրումների։ Եվ ես չեմ կարծում, որ Ղազախստանի պարագայում չգալն ինչ-որ սկզբունքային մոտեցում է, որովհետեւ Ղազախստանը միշտ էլ սատարել է այն որոշումներին, որոնք վերաբերել են նաեւ Հայաստանին։

Գտնում եմ նաեւ, որ պետք չէ արագ որոշումներ կայացնել նրանց չգալու առնչությամբ։ Այսօր ողջ աշխարհը չէ, որ ներկայացված է այս ֆորումին, եւ ես չեմ համարում, որ ինչ-որ քաղաքական դեմարշ է ընթանում Ղազախստանի կողմից։ Ժամանակը ցույց կտա, որ ճիշտ չէր Ղազախստանին կասկածելը ոչ լավ հարաբերությունների մեջ»։ Դուք անկե՞ղծ եք, պարոն Արշբա։ «Իհարկե, անկեղծ եմ, ուրիշ էլ ի՞նչ կերպ։ Ղազախստանի նկատմամբ իմ մոտ ոչինչ չփոխվեց, չնայած հանգամանքին, ի դեպ, ես նկատի ունեմ ԱՊՀ մնացյալ երկրներին եւս, որոնք, ինչպես եւ Ղազախստանը, որեւէ վերաբերմունք չդրսեւորեցին Աբխազիայի հանդեպ, ոչ Հայաստանը, ոչ Ղազախստանը, ոչ էլ Բելառուսը որեւէ բան չասացին եւ չճանաչեցին Աբխազիան, սակայն ես այդտեղից եզրակացություններ չարեցի, որ նրանք ընդդեմ Աբխազիայի են»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հայաստանի կողմից Աբխազիան ճանաչելու դեպքում Վրաստանը անմիջապես կփակի Լարսը,որը ձեռնտու չի թե Հայաստանին, թե Ռուսաստանին,բայց ձեռնտու է ադրբեջանին և թուրքիային,քանի որ վերջիններիս կողմից կիրականանա օպերացիայի մի մասը:Վատ աշխարհագրական դիրքի պատճառով և չունենալով ցամաքային ճանապարհներ մեր դաշնակից երկրների հետ ,Հայաստանը նմանատիպ իրավիճակներում հայտնվում է ոչ միայն տնտեսական, այլ արտաքին քաղաքական աննախանձելի դրության մեջ:Իսկ ցամաքային ճանապարհների այլընտրանքը դա օդային տարածքների օգտագործումն է:Ուր են այն սփյուռքահայ և տեղական միլիոնատերերը, որ գոնե մեկ հատ բեռնատար ինքնաթիռ նվիրեն Հայաստանին,որը չենք ունեցել 1991 թվականից ի վեր,չէ որ մեկ բանկի մասաճյուղի փոխարեն կամ մեկ սուպերմարկետ կառուցելու փոխարեն կարող էին մեկ բեռնատար ինքնաթիռ կամ մեկ լաստանավ գնեին Փոթիում հայկական բեռները փոխադրելու համար,դրանով ավելի մեծ շահ կբերեին հայ ազգին,սրանք հարցեր են որ պետք է բարձրաձայնել:Մի գուցե ժամանակին հայ մեծահարուստները (Գյուլբեկյան,Նուբար փաշա,Lազարյան և այլն) թուրքիայում եկեղեցիներ կառուցելու փոխարեն ցեղասպանության տարիներին արևմտահայությանը ապահովեին այն ժամանակվա փոխադրամիջոցներով` ձիերով,էշերով,գոմեշներով և եզներով ,ապա միլիոնուկես զոհվածներ չինք ունենա երևի,քանի որ այն ընտանիքները ովքեր փոխադրամիջոց ունեին այդ տարիներին նրանք փրկվեցին,իսկ ոտքով ու բոբիկ անապատ ընկածները ոչ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930